Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

ԱՄՆ-ի իշխանությունները պատմել են COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումների մասին

ԱՄՆ-ի իշխանությունները պատմել են COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի դոզավորումը, որը մեծ արդյունավետություն (90 տոկոս) Է ցուցաբերել, փորձարկվել Է 55-ից ոչ բարձր տարիքի կամավորների վրա՝ ի տարբերություն փոքր արդյունավետությամբ դոզավորումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին: Նոյեմբերի 23-ին հետազոտողները հրապարակել են Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca-ի մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները:

Հետազոտողները պատվաստման միջին արդյունավետությունը գնահատել են 70,4 տոկոս: Պատրաստուկի մշակող Էնդրյու Փոլարդի խոսքով՝ գիտնականներին ավելի շատ զարմացրել Է այն, որ պատվաստանյութի արդյունավետությունը բարձր Է եղել այն դեպքում, երբ հիվանդներին սկզբում ներարկել են չափաբաժնի կեսը, իսկ հետո պատվաստանյութի լրիվ չափաբաժինը: Այս դեպքում մշակողները արդյունավետությունը գնահատել են 90 տոկոս: Սլաուին լրագրողներին հայտարարել Է, որ դոզավորման ռեժիմը, որի դեպքում կամավորներն սկզբում ստացել են չափաբաժնի կեսը, իսկ հետո լրիվ չափաբաժինը, կիրառվել Է 55-ից ոչ բարձր տարիք ունեցող խմբի համար: Դրա հետ մեկտեղ այն խմբում, որտեղ կամավորներն ստացել են երկու լրիվ չափաբաժին եւ որտեղ պատվաստանյութի արդյունավետությունը եղել Է 62 տոկոսի մակարդակի վրա, եղել են նաեւ 55-ից բարձր տարիքի մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ