Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կիլիկիան» զիջել է «Դվինին». բասկետբոլի Ա լիգա

«Կիլիկիան» զիջել է «Դվինին». բասկետբոլի Ա լիգա

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Կիլիկիա» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 114-86:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կիլիկիան» հաղթեց միայն առաջին քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Դվինը»:

Խաղում ամենաարդյունավետը  Ջորդան Ուաթսթոնն էր «Դվինից»՝ վաստակած 32 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 11 արդյունավետ փոխանցում:

Թրիփլ դաբլի հեղինակ դարձավ Քամերոն Բուրհանոնը՝ 17-10-19:

«Դվինը» 12 խաղում ունի 7 հաղթանակ ու չորրորդն է, իսկ «Կիլիկիան» վերջին հորիզոնականում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am