Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմա»- «Պարմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռոմայի» «Թվիթերում» անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Պարմային»: «Գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը 6 գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 խաղում անընդմեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am