Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում

ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր 
սահմանազատման հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը հորդորում է համբերատար լինել ԱՀ սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացների նկատմամբ։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել էր նոյեմբերի 23-ին մամուլում շրջանառված այն լուրերին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հարցը վերաբերում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանմանը և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am