Մայր Աթոռը հայտնում է, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ-ում, ԱԱԾ-ն հերքում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները, մինչդեռ Մայր Աթոռից հայտնում են, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մասնակցությամբ ԱԱԾ-ում հանդիպում եղել է:
ԱԱԾ մամուլի կենտրոնից«Արմենպրես»-ին հայտնեցին, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել, իսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ հանդիպում եղել է այդ համատեքստում:Հավելյալ պարզաբանումներով հանդես կգա Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը»:
Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: