Սպորտ

«Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաշվով հաղթեց «Գյումրի-աղջիկներ»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաշվով հաղթեց «Գյումրի-աղջիկներ»-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի կանանց թիմը շարունակում է խոշոր հաշվով հաղթարշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`կանանց բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը տնային խաղում 5:0 հաղթեց «Գյումրի-աղջիկներ» թիմին: Աչքի ընկան Անի Ղուկասյանը, Լուիզա Ղազարյանը, Օքսանա Պիզլովան և Պայծառ Ասատրյանը, գրանցվեց նաև ինքնագոլ:

Նախորդ տուրում էլ «Ալաշկերտ»-ը աղջիկների թիմը խոշոր հաշվով հաղթել էր «Ուրարտու-աղջիկներ»-ին: «Ալաշկերտ»-ը գերազանցեց մրցակցին9:0 հաշվով:Հեթ-տրիկի հեղինակ դարձան Օքսանա Պիզլովան և Անի Ղուկասյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարինե Կարապետյանը, Հեղինե Չոփիկյանը և Մարալ Արթինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում