Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը  

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման 
ընթացքը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Սրբազանի մասին տարածված տեղեկությանը, թե նա մահացել է։

«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։

 Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,-գրել է Վահրամ քահանա Մելիքյանը ու հորդորել այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում հետևել պաշտոնական լրատվությանը։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել են տեղեկություններ, թե Պարգև Սրբազանը մահացել է: 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը միկրոինֆարկտ է տարել, սակայն առողջական վիճակը կայուն է, իրեն լավ է զգում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am