Եվրոպա

ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն լրացուցիչ 3 մլն եվրո աջակցություն կտրամադրի ԼՂ-ի խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը:

«Մենք ուղարկում ենք լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ես ողջունում եմ ռազմական գործողությունների դադարեցումը, որը պետք է կանխի հետագա մարդկային տառապանքները։ Այնուամենայնիվ, ես խիստ մտահոգված եմ խոցելի մարդկանց հումանիտար իրավիճակով, որոնք տեղափոխվել են և ստիպված կլինեն դիմակայել բարդ ձմեռային պայմաններին` կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ համատեղ»,- ասել է նա:

ԵՄ-ն հոկտեմբերի սկզբին ևս 900 հազար եվրո գումար էր տրամադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում