Քաղաքականություն

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում

1 րոպեի ընթերցում

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը և Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածը:

Քաղաքացիներ են հավաքված նաև Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում