Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը 
հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձն ու նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը բանակցությունների ընթացքում հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 18-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին:

«Այսօր իմ հրապարակած ճանապարհային քարտեզում առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am