Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել ԼՂ-ի մշակութային ժառանգությունը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը կոչ է անում պահպանել ԼՂ-ի 
մշակութային ժառանգությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները:

Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը նվիրված է աշխարհի ավելի քան 5000 տարվա մարդկային ստեղծագործության պահպանմանը և ցուցադրմանը: 2018-ին «Հայաստան» առաջին մեծ ցուցահանդեսն էր թանգարանում, որը հետազոտում էր հայ ժողովրդի ուշագրավ գեղարվեստական և մշակութային նվաճումները գլոբալ համատեքստում ավելի քան 14 դարերի ընթացքում: Մենք սարսափով և տխրությամբ ենք հետևել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին բռնություններն ու արյունահեղություններին: ⁣

Մենք աղերսում ենք բոլոր ներգրավվածներին հարգել այս միջազգային մշակութային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացնում են մեր աշխարհը և գոյատևում են հազարավոր տարիներ»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am