Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ, այն կորոշվի ապագայում.Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ, այն կորոշվի 
ապագայում.Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս-քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղը` որպես անկախ, ինքնուրույն պետություն ճանաչել-չճանաչելուն, դա կարելի է տարբեր կերպ գնահատել, սակայն դա, անկասկած, զգալի հանգամանք էր, այդ թվում վերջերս, հույս ունեմ, արդեն ավարտված արյունալի կոնֆլիկտի ընթացքում: Որովհետև Ղարաբաղի չճանաչված լինելն, այդ թվում՝ Հայաստանի կողմից, զգալի հետք էր թողնում իրադարձությունների ընթացքի և դրանց ընկալման վրա:

Այստեղ անհրաժեշտ է ուղիղ ասել, որ ժամանակին նախկին վրացական ղեկավարության, անկասկած, հանցավոր գործողություններից հետո, ի նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահներին հարվածելը, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչեցինք նաև, որ Ղրիմում բնակվող ժողովրդի կամքի արտահայտումն ու այնտեղ բնակվող մարդկանց՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումն արդար է, մենք ընդառաջ գնացինք մարդկանց, մենք դա արեցինք բաց կերպով: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ դուր չգալ, բայց մենք դա արեցինք՝ ելնելով այնտեղ բնակվող մարդկանց շահերից, ելնելով Ռուսաստանի շահերից, և մենք չենք ամաչում դրա մասին ուղիղ խոսելուց:

Ղարաբաղի նկատմամբ դա չէր արվել, ու դա, իհարկե, զգալի ազդեցություն է թողել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Պուտինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am