Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը մասամբ գործում է. ծնողները կարող են գրանցել երեխաներին

Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը մասամբ գործում է. ծնողները կարող են գրանցել 
երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 16  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: Նշվում է, որ ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Ծնողները կարող են մոտենալ դպրոց և գրանցել երեխային համապատասխան դասարանում:

«Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները: Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը»,-հայտնում է նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]