Քաղաքականություն

Վարչապետը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ. Աժ փոխնախագահը մանրամասնում է

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ. Աժ փոխնախագահը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Քիչ առաջ ավարտվեց «Իմ Քայլը» խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները»,-նշել է Նազարյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է հարձակման արդյունքում պատճառված վնասը։

«Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար»,-եզրափակել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում