Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

 Եվրոպայում ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար են նշել

 Եվրոպայում ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար են նշել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Դրանք բոլորը կախված են COVID-19-ի դեմ հասանելի պատվաստանյութի հայտնվելուց կամ համավարակի ինքնաբերական ավարտվելուց: Լավատեսական սցենարի համաձայն, եթե ճանապարհորդների զանգվածային պատվաստումը հասանելի դառնա ամռանը կամ 2021 թվականի վերջին, ապա եվրոպական ավիատրաֆիկը 2019 թվականի մակարդակին կվերադառնա 2024 թվականին:

Փորձագետներն ամենահավանական տարբերակը համարում են հասանելի պատվաստանյութի հայտնվելը միայն մինչեւ 2022 թվականը: Այդ դեպքում եւս երկու տարի կպահանջվի 2019 թվականի փոխադրումների ծավալների մինչեւ 92 տոկոս վերականգնելու համար:

Ըստ վատատեսական կանխատեսման, պատվաստանյութը չի կարողանա հաղթել կորոնավիրուսին, վարակը կմնա հասարակության մեջ, ինչը կնվազեցնի ճամփորդությունների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:

Այս դեպքում ավիասեկտորը նախահամավարակային մակարդակին կվերադառնա միայն մինչեւ 2029 թվականը:

ԵՎԱԱԿ-ի տեղեկատության համաձայն, 2020 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում օդային երթեւեկությունը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 54 տոկոսով:

Կորոնավիրուսի համավարակը ԵՄ-ին զրկել Է վեց միլիոն չվերթից: Այն, որ ավիափոխադրումների վերականգնման տեմպերը կախված են պատվաստանյութի հայտնվելու ժամկետներից, ասում են նաեւ ինքնաթիռներ արտադրողները: Այսպես, Airbus կոնցեռնն սպասում Է, որ նոր ինքնաթիռների պահանջարկը մինչեւ նախաճգնաժամային մակարդակ կվերադառնա 2023-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am