Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել

Անհրաժեշտ է համահայկական միասնականություն. Ուկրաինայի հայերի միությունը 
հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներրի համակարգմանն ուղղված քննարկումներից բացի նիստի մասնակիցները՝ Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան:

«Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար: Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս՝ Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»,-ասված է հայտարարությունում:

Նիստը, որ անցկացվեց կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրություն հատկացվեց  Ուկրաինայում բնակվող հայրենակիցների անվտանգության խնդրին: Առանձնահատուկ շեշտվեց օրենքներին հետևելն ու պրովոկացիաներին ոչ մի կերպ չենթարկվելու անհրաժետությունը:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am