1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է 412.387 եվրո. գումարը կուղղվի Արցախին

Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է 412.387 եվրո. գումարը կուղղվի 
Արցախին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքի շրջանակու, որը կայացել է նոյեմբերի 8-ին, հավաքագրել է 412.387 եվրո: Դրամահավաքն անցկացվել է «Միասին օգնենք Հայրենիքին, միասին օգնենք ինքներս մեզ» խորագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմենիա ֆոնդս»-ը տեղեկացնում է, որ մինչ եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ «Արմենիա ֆոնդս»-ի երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է ընդհանուր 412,387  եվրո հանգանակություն։

 Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն  շնորհակալություն է հայտնում երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]