Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2175 նոր դեպք, ապաքինվել է 921 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2175 նոր դեպք, ապաքինվել է 921 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106 424 դեպք, որոնցից 64 179-ն` առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4790 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 438816 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2175 նոր դեպք և 921 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1559 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]