Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստում:
Ասադովն ասել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, բայց համապարփակ համագործակցությունն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: