Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 100 մլրդ դրամ է

Կառավարության սուբսիդավորմամբ տրամադրված գյուղոլորտի վարկերի ծավալը մոտ 
100 մլրդ դրամ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարության կողմից սուբսիդավորմամբ տրամադրված գյուղացիական վարկերի ընդհանուր ծավալը տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 100 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2020-ի վերջի դրությամբ վարկային պորտֆելը, որ կառավարության կողմից սուբսիդավորման առարկա է տնտեսության մեջ, կազմում է մոտ 100 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ պետությունը գյուղանտնտեսության ոլորտում շարունակում է ընդհանուր նշանակության ծրագրերի վարկերի սուբսիդավորումը: Դրանք 3-15 մլն դրամ մեծությամբ գյուղատնտեսական վարկերն են:

«2020-ին համավարակով պայմանավորված՝ մենք ներդրեցինք նաև մեկ բաղադրիչ՝ մինչև 1 մլն դրամանոց վարկերը, որոնք անվանում ենք միկրովարկեր: Դրանք նույնպես սուբսիդավորվեցին կառավարության կողմից: Եվ ես ուզում եմ ասել, որ շատ մեծ նշանակություն ունեցան տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ակտիվությունը բավարար մակարդակի վրա պահելու համար»,- ասաց նախարարը:

Տարեսկզբից մինչև մարտ, երբ կառավարությունը դեռևս չէր ներդրել համավարակի դեմ հատուկ պայքարի նպատակով աջակցության պորտֆելը, կար վարկավորում մոտ 7 մլրդ դրամի չափով: «Երբ երկրորդ եռամսյակից սկսած ներդրվեց համավարակի դեմ պայքարի աջակցության ծրագիրը, դրանից հետո մինչև այժմ բանկերի կողմից ֆինանսավորվել են 50 մլրդ դրամի վարկեր, որոնք ամբողջությամբ տոկոսային մասով սուբսիդավորվում են կառավարության կողմից: Այդ 50 մլրդից 13-ը միկրովարկերն են: Դրանք այն 1 մլն դրամանոց վարկերն են, որ գյուղացիական տնտեսությունները կարողացան սուբսիդավորվման եղանակով ստանալ և օգտագործել իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Աննա Գրիգորյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am