Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

SOAD-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին

 SOAD-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի 
գոյապայքարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:

«Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- գրել է Թանկյանը:

Ռոք երաժիշտը նշել է, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am