Տնտեսություն

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

2 րոպեի ընթերցում

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

« Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասաց նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից:

ՀայաստանիՀանրապետությանկառավարությունըժամանակավորարգելքէդրելթուրքականծագումունեցողվերջնականսպառմանապրանքներիներմուծմանվրա:Արգելքնուժիմեջկլինի 2020թվականիդեկտեմբերի 31-ից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում