Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախի հյուսիս-արևմտյան հատվածի հերոսական գործողության հետևանքով միայն վիրավորվել է մեկ զինծառայող

Արցախի հյուսիս-արևմտյան հատվածի հերոսական գործողության հետևանքով միայն 
վիրավորվել է մեկ զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական գրոհի հետմղման երեք ժամից ավելի տևած հերոսական գործողության հետևանքով հայկական կողմը զոհ չունի, վիրավորվել է միայն մեկ զինծառայող: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Նոյեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում»,-նշում է Ստեփանյանը:

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում: Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ մեր ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am