Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով իրենց վրա հարձակվել փորձող տղամարդու

Փարիզում ոստիկանները ձերբակալել են դանակներով իրենց վրա հարձակվել փորձող 
տղամարդու

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է դանակներով նրանց վրա հարձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ոստիկաններն ահազանգ են ստացել, որ քաղաքի հարավ-արևմտյան շրջաններից մեկում դանակով զինված տղամարդը թակել է հարևանի դուռը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները տղամարդու հետ առճակատվել են շինության բակում, նրան վնասազերծելու համար կիրառել են էլեկտրոշոկ և ռետինե փամփուշտներ: Միջադեպի հետևանքով այլ մարդիկ չեն տուժել:

Նշվում է, որ միջադեպը հաջորդել է Նիցցայում տեղի ունեցած հարձակմանը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am