Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը: Այդ մասին CNN Türk- ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Մեսութ Յըլմազի կինը՝ Բեռնա Յըլմազը:

«Մեսութը գլխուղեղի վիրահատություն էր տարել: Նա բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա որոշ ժամանակ գտնվում էր մասնավոր կլինիկայում հսկողության տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Յըլմազի կինը:

Թուրքական մամուլում դեռևս նախորդ ամիս տարածվել էր Յըլմազի մահվան լուրը, սակայն այդ տեղեկությունը հերքվել էր:

Մեսութ Յըլմազը երեք անգամ պաշտոնավարել է որպես Թուրքիայի վարչապետ: Ներկայացրել է «Մայր հայրենիք» կուսակցությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ Յըլմազն ունեցել է համշենահայկական ծագում, սակայն Յըմազը մշտապես հերքել է դա, իրեն համարելով զտարյուն թուրք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am