Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դատախազը հաստատել է Նիսի եկեղեցու վրա հարձակվողի ինքնությունը

Ֆրանսիայի դատախազը հաստատել է Նիսի եկեղեցու վրա հարձակվողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիս քաղաքի Նոտր-Դամ բազիլիկայում հոկտեմբերի 29-ին երեք սպանություն կատարած հանցագործի մոտ գտել են իտալական «Կարմիր խաչի» վկայական, ըստ որի հարձակվողը սերված Է Թունիսից եւ ծնվել Է 1999 թվականին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի հակաահաբեկչական հետաքննությունների գծով դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարը:

«Այդ ինքնության հավաստագիրն իսկապես պատկանում Է հարձակվողին»,-դատախազը հաստատել Է մամուլի ասուլիսում:

Ահաբեկիչն Իտալիա Էր մուտք Է գործել Լամպեդուզա կղզով, սեպտեմբերի 20-ին: Ո՛չ ոստիկանությանը, ո՛չ հատուկ ծառայություններին հայտնի չեն եղել նրա մատնահետքերը:

Ձերբակալության ժամանակ նա ծանր վիրավորված Է եղել եւ տեղափոխվել Է հիվանդանոց: Նրա կյանքն առայժմ սպառնալիքի տակ Է: Ահաբեկչի բնակության վայրից գտել են Ղուրան, երկու շարժական հեռախոս եւ դանակ:

Նրան ձերբակալելուց հետո եկեղեցում հայտնաբերել են պայուսակ, որը պատկանում Էր ծխականների վրա դանակով հարձակվողին, որի մեջ գտնվել Է եւս երկու դանակ:

Հոկտեմբերի 29-ի առավոտյան դանակով զինված տղամարդը երեք մարդ Է սպանել Նիսի Նոտր-Դամ եկեղեցում: Հարձակվողը հրաձգային վիրավորում Է ստացել ձերբակալության ժամանակ: Նրան շտապ բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ նա կրկնում Էր «Ալլահ աքբար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am