Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Մնացականյան

Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. 
Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ եւ դաշնակիցներին հայտնում է «գետնի վրա» իրավիճակի մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը շարունակում է սերտ խորհրդակցությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ առանձին` ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ իր դաշնակիցներին տեղեկացնում է «գետնի վրա» իրավիճակի մասին»,- ասել է նախարարը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի այս փուլում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]