Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա

Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի 
վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից բերվող օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մնում է բարդ: Ռազմական իրավիճակը պահպանվում է: Այս պայմաններում` իրավիճակի շուտափույթ ապաէսկալացման և բանակցային գործընթացի վերսկսման նպատակով շարունակում ենք ջանքեր ներդնել, ինչպես ազգային մակարդակով,  այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով: Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ: Վստահ ենք խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության հարցում»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, ցավոք, հաջողություն չունեցավ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման հասնելու միջազգային հանրության հերթական փորձը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am