Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Ադրբեջանին և Թուրքիային զենք մատակարարել նշանակում է զենք մատակարարել ահաբեկիչներին. թուրքագետ

Ադրբեջանին և Թուրքիային զենք մատակարարել նշանակում է զենք մատակարարել 
ահաբեկիչներին. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ ծավալվող ադրբեջանա-թուրքական ագրեսայի առնչությամբ եվրոպական որոշ պետությունների անտարբերությունը կամ հերթապահ հայտարարությունները ընկալելի չեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ, անտարբերությունից բացի, նաև երսպաշտության դրվագների ականտես եղանք:

«Մեծ Բրիտանիայի պահվածքը և լռությունն ընդհանրապես ընկալելի չէ՝ չնայած, եթե քաղաքական իրողություններով առաջնորդվենք, ավելի քան սպասելի էր: Ականատես եղանք երեսպաշտության դրվագների: Մասնավորապես, անօդաչու մահաբեր «Բայրաքթար» սարքը, եթե դիտարկում ենք դետալներով, ապա այն, թուրքական լինելով հանդերձ, հավաքված է ամերիկյան, բրիտանական, կանադական, գերմանական և այլ երկրների արտադրության սարքերից: Նրանցից ոմանք հայտարարեցին, որ, անօդաչու սարքի համար դետալներ վաճառելով, չեն իմացել, թե ինչի համար են կիրառվելու: Ադրբեջանին և Թուրքիային զենք կամ դետալներ վաճառելը, մատակարարելը նույնական է ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարելու հետ: Այս տարածաշրջան տեղափոխվել են վարձկաններ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից: Այդ ահաբեկիչները կիրառում են այն զենքերը, որոնք տարբեր երկրներ մատակարարել են Ադրբեջանին ու Թուրքիային»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը նկատեց, որ, ցավոք, այդ իրողությունները չեն շրջանցում Իսրայելին, որը անօդաչուների մահաբեր զենքերի գլխավոր մատակարարներից մեկն է Ադրբեջանին:

«Կարելի է տարակուսել, թե ինչպես Հոլոքոստ վերապրած ազգի պետությունը զենք է մատակարարում բացահայտ ցեղասպան մտածողություն ունեցող պետությանը, ինչպիսին է Ադրբեջանը»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ այս ընթացքում բարեկամ Հունաստանի ու Կիպրոսի արձագանքները կարող ենք համարել շատ ճիշտ, ընկալելի և հենված անկեղծության, հակաահաբեկչական մտածողության վրա: Եվրոպական մի շարք երկրների պահվածքը՝ բացի Ֆրանսիայից, ըստ թուրքագետի, շատ անհասկանալի է: Նրանց չեզոքությունը երբեմն ընդգծված բացասական է և հետքայլ է այն համամարդկային արժեքներից, որոնք հռչակվել են այդ երկրներում որպես գերակայություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ