Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա ընկած ԱԹՍ-ի արկը չի պայթել

Գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա ընկած ԱԹՍ-ի արկը չի պայթել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Այնտեղ երևում է, որ մեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել է, սակայն Դավիթ սարկավագը չի վնասվել:

«Գնդերեցներն էլ են ԱԹՍ բռնում-խոցում։ ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել»,- նշել է Վահրամ քահանան։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես, թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը,  Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am