Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated 
Press-ի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում խաղաղ բնակիչների սպանությունների և բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ Արցախում:

...երբ անժխտելի է դառնում համոզմունքը, որ պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունները քրեականացվել են ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների համար: Associated Press գործակալության կարևոր նյութն այդ մասին է!»,- գրել է Թաթոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]