Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների ընթացքում նոր անցանկալի ռեակցիաներ չեն հայտնվել. Գինցբուրգ

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների ընթացքում նոր անցանկալի ռեակցիաներ չեն հայտնվել. Գինցբուրգ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների ընթացքում նոր անցանկալի ռեակցիաներ ի հայտ չեն եկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի կենկրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Նոր անցանկալի ռեակցիաներ չեն հայտնվել, դեռեւս ամեն բան նորմալ Է»,-ասել Է Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը կստանա պլացեբո: Դա անհրաժեշտ Է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am