Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության 
ղեկավար Արմեն Մարտոյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու եռանդ է տալիս: Արայիկ Հարությունյանը կարևոր է համարել նաև նմանօրինակ այցելությունները՝ ընդգծելով, որ Ղրիմի հայությունը ևս այդ երկրի ժողովրդի հետ դժվարին, բայց կենսական նշանակության ճանապարհ է անցել:

Արմեն Մարտոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ղրիմահայությունը պատերազմական այս ծանր օրերին մեկ մարդու պես կանգնած է Արցախի քույր-եղբայրների կողքին: 

Հանդիպմանը մասնակցում էին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am