Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում նիստի ժամանակ սպանվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, պատգամավորներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

-1728 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Ջեյմս Կուկը՝ անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։

-1782 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Նիկոլո Պագանինին՝ իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար եւ կոմպոզիտոր (մահ.՝ 1840 թ.)։

-1904 թ. հոկտեմբերի 27-ին բացվեց Նյու Յորքի մետրոպոլիտենը։

-1938 թ. հոկտեմբերի 27-ին ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարեց նեյլոնի հայտնաբերման մասին։

-1938 թ. հոկտեմբերի 27-ին մահացել է Արտաշես Խալաթովը՝ հայ տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ (ծնվ.՝ 1894 թ.)։

-1984 թ. հոկտեմբերի 27-ին գործարկվեց Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին։

-1858 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Թեոդոր Ռուզվելտը՝ ամերիկացի գրող, բնագետ, հետախույզ, պատմաբան եւ քաղաքական գործիչ, ԱՄՆ 26-րդ նախագահը՝ 1901-1909 թվականներին։

-1881 թ. հոկտեմբերի 27-ին ծնվել է Խաչատուր Կանայանը՝ լեզվաբան (մահ.՝ 1976 թ.):

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am