Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն

ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:

«Ես զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը մանրամասն գնահատական տվեց Արցախի հակամարտությանը: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»,-նշել է կոնգրեսականը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ