Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը աշխարհազորի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները

Արայիկ Հարությունյանը աշխարհազորի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված 
իրավիճակը և հետագա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,- գրել է Հարությունյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am