Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի 
անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

«Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց: Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական զինված ուժերի կողմից խոցված թուրքական «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որն արտադրվել է 2020թ. հունիսին` Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել սեպտեմբերին:

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հոկտեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բարձրացնելով ինչպես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի, այնպես էլ Արցախի անկախության ճանաչման հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]