Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ վարչապետը պատրաստ է հանդիպել Ալիևին, սակայն դրա համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ

ՀՀ վարչապետը պատրաստ է հանդիպել Ալիևին, սակայն դրա համար պետք է լինեն 
անհրաժեշտ նախադրյալներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և արդյոք հրավեր ստացել է: «Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մոսկվայում»:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ բովանդակային բանակցությունները Երևանի համար նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

Հարցին՝ դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]