Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ օքսֆորդյան պատվաստանյութի անվտանգության մասին

Բրիտանացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ օքսֆորդյան պատվաստանյութի անվտանգության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիսթոլի համալսարանի մի խումբ հետազոտողներ անկախ ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում հաստատել են կորոնավիրուսի դեմ Օքսֆորդում մշակված պատվաստանյութի անվտանգությունը եւ ուժեղ իմունային ռեակցիա առաջացնելու կարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որն այժմ անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, արդեն բուռն թեստավորման Է անցել հանուն որակի եւ անվտանգության բարձրագույն ստանդարտների ապահովման: Այժմ Բրիսթոլի համալսարանի գիտնականների թիմը վերջերս մշակված տեխնոլոգիաներն Է օգտագործել այն բանի համար, որպեսզի լրացուցիչ ստուգի, որ պատվաստանյութն աշխատում Է գենետիկ ծրագրին համապատասխան, որը նրա հիմքում դրվել Է օքսֆորդյան հետազոտողների կողմից: Այս նոր անալիզն Էլ ավելի պարզ ու մանրամասնորեն պարզաբանում Է, թե պատվաստանյութն ինչպես Է հաջողությամբ առաջ բերում ուժեղ իմունային ռեակցիա»,-ասվում Է Բրիսթոլի համալսարանի հաղորդագրության մեջ, որը տնօրինում Է ՌԻԱ Նովոստին:

«Դա կարեւոր հետազոտություն Է, որի արդյունքում մենք կարող ենք հաստատել, որ պատվաստանյութի հիմքում ընկած գենետիկ ծրագիրն այնքան արագ Է մշակվում, որքան դա հնարավոր Է, եւ ճիշտ Է կատարվում՝ ընկնելով մարդու բջջի մեջ»,-հայտարարել Է հետազոտողների խմբի ղեկավար դոկտոր Դեւիդ Մեթյուսը:

Հաղորդագրության մեջ պարզաբանվում Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը վիրուսային սպիտակուցի Էքսպրեսիայի Է հանգեցնում պատվաստում ստացողների բջիջներում, որի դեմ օրգանիզմը մշակում Է պաշտպանիչ իմունիտետ: Պատվաստանյութը մշակվում Է շիմպանզեի ադենովիրուսային վեկտորների հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am