Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը պատասխանել Է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքներին

Իրանը պատասխանել Է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շահագրգռված չԷ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց արդյունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ABC News-ին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալիռըզա Միրյուսեֆին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռետքլիֆն ասել Է, որ ԱՄՆ-ի ընտրողների գրանցման մասին տեղեկատվությունն ընկել Է Իրանի եւ Ռուսաստանի ձեռքը: Նրա խոսքով՝ այդ տվյալները կարող են օգտագործվել օտարերկրյա խաղորդների կողմից՝ նպատակ ունենալով գրանցված ընտրողներին ստահոդ տեղեկատվության հաղորդել, ինչը «կասկածներ կստեղծի, քաոս կառաջացնի, կխարխլի վստահությունը ամերիկյան ժողովրդականության նկատմամբ»:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը չի միջամտում ուրիշ երկրների ընտրություններին»,-ասել Է Միրյուսեֆին:

Նրա խոսքով, աշխարհը վկա Է դարձել ամենաբարձր մակարդակով սեփական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ԱՄՆ-ի հուսահատ փորձերին:

«Այդ մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ ընտրողների վստահության խարխլում ԱՄՆ-ի ընտրությունների անվտանգության նկատմամբ եւ անհեթեթություն են: Իրանը շահագրգռված չԷ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց ելքի նկատմամբ»,-ընդգծել Է նա: Նա ԱՄՆ-ին կոչ Է արել՝ «դադարեցնել իր չարաղետ եւ վտանգավոր մեղադրանքները Իրանի հասցեին»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am