«Հայաստան» հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի խաղաղություն հաստատվելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վստահեցնում է, որ հիմնադրամ փոխանցված գումարները արդեն իսկ օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար, մասնավորապես ՝ հումանիտար օգնության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշամյանն այս մասին ասաց հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Դրամական միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված թեկուզ մեկ դեղահաբի մասին տվյալներ հրապարակելը ընդունելի չէ և այն կարող է վնասել ընդհանուր գերագույն նպատակին։
Ուստի վստահեցնում եմ, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն քաղաքացիները կստանան խաղաղությունը հաստատելուց անմիջապես հետո»,- ասաց Հայկակ Արշամյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում