«Հայաստան» հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի խաղաղություն հաստատվելուց հետո

Armenpress 23:20, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վստահեցնում է, որ հիմնադրամ փոխանցված գումարները արդեն իսկ օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար, մասնավորապես ՝ հումանիտար օգնության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Արշամյանն այս մասին ասաց հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Դրամական միջոցների օգտագործումը համակարգվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված թեկուզ մեկ դեղահաբի մասին տվյալներ հրապարակելը ընդունելի չէ և այն կարող է վնասել ընդհանուր գերագույն նպատակին։

Ուստի վստահեցնում եմ, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն քաղաքացիները կստանան խաղաղությունը հաստատելուց անմիջապես հետո»,- ասաց Հայկակ Արշամյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am