Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանցի տղամարդիկ կորցնում են ընտանիք ստեղծելու շանսերը

 Ռուսաստանցի տղամարդիկ կորցնում են ընտանիք ստեղծելու շանսերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40-ից բարձր տարիքի ամուրիներն ինչու են հազվադեպ անուսնանում, եւ արդյոք նրանք ընտանիք ստեղծելու շանսեր ունեն, Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել Է «Երջանիկ ընտանիք» կենտրոնի հոգեբան Նատալյա Պանֆիլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն տղամարդիկ, որոնք մինչեւ 40 տարեկանն ընտանիք չեն կազմել, հետո դա դժվարությամբ են անում: Ինչու Է հատկապես այդ տարիքը դառնում կրիտիկական, բացատրել Է ընտանեկան հոգեբանը:

«Միջին հաշվով 35 տարեկանից հետո աստիճանաբար փոխվում Է հորմոնալ ֆոնը: Տղամարդիկ վերափոխվում են հասունության, եւ դա ունի իր հետեւանքները: Հոգեբանական տեսակետից մարդիկ դառնում են ավելի համառ, նրանք արդեն չեն ցանկանում փորձեր անել»,-նշել Է Պանֆիլովան:

Մինչեւ 35 տարեկան տղամարդը բաց Է նոր փորձի համար եւ ավելի հեշտ Է վերաբերվում սխալներին, հասկանալով, որ դրանք ուղղելու հնարավորություն կա: Ավելի հասուն տարիքում նրանք արդեն սկսում են զգուշանալ վճռական քայլերից, նրանց մոտ արդեն ստեղծվում Է որոշակի կենսակերպ, եւ այն չի ցանկանում փոխել, պարզաբանել Է ռադիոյի զրուցակիցը:

«Որքան մոտ Է 40-ին, այնքան քիչ սխալներ Է ցանկանում թույլ տալ տղամարդը: Նա արդեն ոչ մի Էքսպերիմենտ չի ցանկանում: Եթե նա մինչեւ այդ տարիքն ընտանիք չի ստեղծել, ապա նրա համար արդեն սարսափելի Է փորձ անելը: Մինչեւ այդ տարիքը մարդու մոտ արդեն ի հայտ են եկել սովորույթներ, որոնցից նա դժվար Է ազատվում, եւ նա չի ձգտում դրանցից ձերբազատվել: Եթե կինը համաձայն Է ներգրվել այդ տղամարդու կյանքում, ապա նա այդ կնոջ հետ կապրի միասին, բայց փաստ Է, որ չի ամուսնանա»,-պատմել Է ընտանեկան հոգեբանը:

Բացի այդ, կանանց նույնպես զգալիորեն ավելի քիչ են հետաքրքրում 40-ն անց տղամարդիկ, կարծում Է Պանֆիլովան:

«Եթե խոսենք հասակակիցների մասին, ապա այդ տարիքի կանայք նույնպես շատ սովորույթներ, պարտավորություններ ունեն: Նա արդեն, հնարավոր Է, որ ընտանիք Է ունեցել, հնարավոր Է երեխաներ ունի: Ինչպե՞ս դա համատեղել նման տղամարդու հետ: Դա բավականին դժվար Է: Դեռահաս աղջիկները երբեմն սիրով փորձում են կյանքը կապել այդպիսի տղամարդու կյանք, բայց հենց որ նրանք հայտնաբերում են, որ ամբողջ ժամանակ հարկավոր Է հարմարվել, իսկ տղամարդը չի ցանկանում տեղից շարժվել, ապա նաեւ երիտասարդ աղջկա համար Է դա անհետաքրքիր դառնում»,-եզրափակել Է հոգեբանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am