Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վիետնամի կենտրոնում հեղեղման զոհերի թիվը հասել է 105-ի

Վիետնամի կենտրոնում հեղեղման զոհերի թիվը հասել է 105-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի կենտրոնական մասի մի շաք նահանգներում հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 105-ի, ես 27 մարդ համարվում Է անհայտ կորած: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Վիետնամի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

Կենտրոնական տարածաշրջանը երկու շաբաթ Է տառապում Է տեղատարափ անձրեւներից, որոնք սաստիկ վարարումների եւ սողանքների պատճառ են դարձել: Ջրով են ծածկվել վեց նահանգներ, ըստ որում ջրի մակարդակը շատ շրջաններում հասնում Է երկու - երեք մետրի:

Համակարգող կոմիտեի տվյալներով՝ հեղեղման հետեւանքով տուժել են ավելի քան 260 հազար գյուղացիական տնտեսություններ, 52,9 հազարից ավելի բնակելի տներ ողողվել են ջրով, իսկ շուրջ 24,7 հազարը լրջորեն վնասվել են կամ լիովն քանդվել: Վարարումը նաեւ ոչնչացրել Է ավելի քան 107,5 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Շատ բնակավայերում տարերքը շաքից հանել Է Էլեկտրահաղորդման եւ կապի գծերը: Բացի դրանից, կենտրոնական տարածաշրջանի նահանգային ճանապարհներն ու ավտոմայրուղիները վնասվել են եւ ջրի տակ անցել, ինչի պատճառով մի շարք շրջաններ կտրվել են արտաքին աշխարհից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am