Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրղզստանում բռնել են սիրիացի ահաբեկիչերի հետ կապված զինյալների

Ղրղզստանում բռնել են սիրիացի ահաբեկիչերի հետ կապված զինյալների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները բռնել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի երկու անդամների, որոնք կապված են սիրիացի զինյալների հետ: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է ԱԱՊԿ-ի մամուլի կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԱՊԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, որոնք նպատակմղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ընդհատակյա կառույցների գործունեության եւ դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերմանը, կանխմանը եւ ոչնչացմանը, ներքգործնախարարության հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մամուլի կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվածները, որոնց անուններն ու ազգանունները հետաքննության նպատակով առայժմ չեն նշվում, հոկտեմբերի 19-ին հարձակում են գործել տեղացի ձեռնարկչի վրա եւ «(նրանից) հափշտակել 400 հազար սոմ (շուրջ 5 հազար դոլար) գումարի դրամական միջոցներ»:

Խուզարկության ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են «հափշտակված դրամական միջոցները, կեծ արտարժույթ, Էլեկտրաշոկեր, եւ ծակող-կտրող առարկաներ»:

«Ձերբակալվածներին կասկածում են Սրիայի տարածքում ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու մեջ: Իրենց պարագլխի հրահանգով նրանք ժամանել են հանրապետություն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական օժանդակության ապահովման նպատակով»,- նշում Է ԱԱՊԿ-ն: Կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադի ներքին գործերի քաղաքային բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am