Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

ԳԱՎԱՌ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 19-ին լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար եւ Արեւիկ Ավալյանների արու զավակը, որին անվանակոչել են Մոնթե:

Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Նորածինն Ավդալյանների ընտանիքի 4-րդ երեխան է: Ընտանիքը Արցախյան պատերազմի օրերին մարզ է տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից: Մոնթեի հայրն այժմ գտնվում է  Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետը հետաքրքրվել է նորածնի  առողջական վիճակով եւ Հայոց բանակի ապագա զինվորին  մաղթել երջանիկ ու ապահով մանկություն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am