Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը

Հազարավոր հայեր Փարիզում բողոքի ակցիայով պահանջում են ճանաչել Արցախի 
անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, ի աջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ հավաքվածները ծածանում են Հայաստանի, Արցախի դրոշները, բարձրացնում պաստառներ՝ Արցախի անկախության ճանաչման կոչով:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին», կոչեր անում, ելույթներ ունենում:

WBA վարկածով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը նշեց, որ բոլորով միասին պետք Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և անիրավությունների դեմ:  

Ցույցի մասնակիցները հայերենով աղոթեցին: Ավելի քան 10 հազար հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի ՖրանսիայումԱդրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց  շարունակելու համար:

Նրանց անվտանգությունն են ապահովում ոստիկանները: Քայլերթի ընթացքում Հայոց եռագույնի գույներով ծուխ է բաց թողնվում: Հավաքվածների խոսքերով՝ այսպիսի բազմահազարանոց ցույցը Ֆրանսիայում աննախադեպ է:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]