1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

Սամցխե-Ջավախքի հայերը ցույցեր և դրամահավաք են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից:

«Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեն Էդուարդ Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։

Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։

«Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», - ասել է Էդուարդ Այվազյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]