Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Մադուրոն հայտարարել Է գաղութարարների պատվին անվանված փողոցները վերանվանելու մտադրության մասին

Մադուրոն հայտարարել Է գաղութարարների պատվին անվանված փողոցները վերանվանելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել Է այդ երկրի տարածքում գտնվող բոլոր փողոցները եւ մյուս հասարակական տարածությունները վերանվանելու մտադրության մասին, որոնք անվանված են ի պատիվ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գաղութարարների, ներառյալ իսպանացի կոնկիստադորների պատվին: «Ես համաձայնվեցի առաջարկությանը (…) աստիճանաբար, կազմակերպված եւ կարգապահորեն սկսելու հասարակական տարածությունների ապագաղութացման գործընթացը, որոնք կրում են գաղութարարների անունները: Մենք կվերականգնենք մեր բնիկ ժողովուրդների իրավունքները»,- հոկտեմբերի 13-ին գրել Է պետության ղեկավարը Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ելույթ ունենալով պետական հեռուստատեսության եթերում՝ Մադուրոն պարզաբանել Է, որ առաջիններից մեկն իր անվանումը կփոխի Կարակասում Ֆրանսիսկո Ֆախարդոյի խճուղին՝ Վենեսուելայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը: «Դա (խճուղուին գաղութարար Ֆրանսիսկո Ֆախարդոյի անունով կոչելը – ծանոթ. խմբ.) խայտառակություն Է, դա վիրավորանք Է մեր ժողովուրդների համար: Դա նույն բանն Է, եթե Եվրոպայի որեւիցե երկրում խճուղին անվաներին Հիտլերի պատվին: Հենց այդպես, ես չեմ չափազանցնում»,- հայտարարել Է Վենեսուելայի ղեկավարը:

Ինչպես պարզաբանել Է պետության ղեկավարը, վերանվանումից հետո խճուղին կկոչվի Մեծ առաջնորդ Գուայկայպուրո: Ապագաղութացման գործընթացի անցկացման՝ Մադուրոյի նախաձեռնությունը նվիրված Է Ամերիկայի հայտնագործման հերթական տարեդարձին: Այդ իրադարձության պաշտոնական օրը համարվում Է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի գլխավորած իսպանական արշավախումբը, որոնելով դեպի Հնդկաստան ամենակարճ ճանապարհը, հասավ Սան Սալվադոր կղզի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ