Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռումինիայի նախկին վարչապետը հույս է հայտնել, որ կողմերը կհարգեն հրադադարի հանձնառությունը

Ռումինիայի նախկին վարչապետը հույս է հայտնել, որ կողմերը կհարգեն հրադադարի 
հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի ALDE կուսակցության ղեկավար, Ռումինիայի նախկին վարչապետ, Սենատի նախկին նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայով. բռնություններ, որոնք պատճառել են բազմաթիվ կորուստներ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում, ինչպես նաև հասցրել են զգալի նյութական վնասներ՝ ներառյալ պատմական և կրոնական որոշ հուշարձանների ոչնչացումը: Տեղյակ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 10-ին, մարդասիրական նպատակներով, հրադադարի հաստատման հանձնառության մասին: Հուսով եմ, որ այս հանձնառությունը կհարգվի անմիջապես և միանշանակորեն՝ որպես իրավիճակը մեղմելու առաջին քայլ: Կարծում եմ, որ ռազմական գործողությունների անհապաղ և անվերապահ դադարեցումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան, միակ հնարավորությունն է հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածքում կայունության մթնոլորտի վերականգնմանը »,-գրել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am